Ասկերանում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից. կա զոհ եւ վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

аскеран

ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Դրմբոն-Ստեփանակերտ ավտոճանապարհին մարտի 22-ին ժամը 20:00-ին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել եւ կան տուժածներ: Հայտնում է Արցախի Հանրապետության   Ներքին գործերի նախարարությունը:

Անմիջապես դեպքի վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները եւ քննչական կոմիտեի օպերատիվ խումբը պարզել են, որ ժամը 19:40-ի սահմաններում, նշված ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրին` Ստեփանակերտ քաղաքի 46-ամյա բնակիչ Է. Գ.-ն վարելով իրեն պատկանող «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան, կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհից դեպի ձախ եւ շրջվել:

Պատահարի հետեւանքով վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Նույն մեքենայի ուղեւորներ` Մարտակերտի շրջանի Կիչան համայնքի 24 եւ 29-ամյա բնակիչներ` Գ.Հ.-ն եւ Գ. Ա.-ն ստացած մարմնական վնասվածքներով շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Ստուգմամբ զբաղվում է քննչական կոմիտեն։

--00—ՍՊ