Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը շախմատի ԵԱ-ի առաջատարներին զիջում են կես միավորով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

1

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում, փոխանցում է «Արմենպրեսը»։

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող առաջնությունում կայացել են 5-րդ տուրի պարտիաները: Այս տուրում հաղթել են միայն Մարիամ Մկրտչյանը և Պոլինա Կոբակը: Էլինա Դանիելյանի, Լիլիթ Մկրտչյանի և Աննա Սարգսյանի խաղերը ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը 5 հնարավորից վաստակել են 4 միավոր: Առաջատարները` Լեհաստանի և Ռումինիայի ներկայացուցիչները, ունեն 4,5 միավոր:

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն անցկացվում է Չեռնոգորիայում: Այն կեզրափակվի մարտի 29-ին: Առաջնությանը մասնակցում են 34 եվրոպական երկրի 140 շախմատիստներ: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով:  Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո: Առաջին տեղը զբաղեցրած շախմատիստը կստանա 10.000 եվրո:

--00—ԼՄ