Երասխում զինծառայողի՝ հրազենային վիրավորում ստանալու դեպքով ՔԿ-ում քրգործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

զինվոր

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Երասխում հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի փաստով, այս մասին «Սպուտնիկ Արմենիային» հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ նախօրեին Երասխում ժամկետային զինծառայող Արշակ Սարգսյանը մարտական ​​դիրքում գտնվելիս գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում էր ստացել։

--00—ԼՄ