Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի, ցուցումներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

photo_2023-03-23_17-25-26

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 23-ին N զորամիավորում կատարած այցի ընթացքում շրջել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտում, հետևել մարտական հերթապահության ընթացքին, զրուցել դիրքապահների հետ։

Պաշտպանության նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել դիրքերի ինժեներական կառույցների հագեցվածությանը, կացարանային պայմաններին։

յմտգ

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ցուցումներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին, թիկունքային ապահովումն իրականացնող ծառայությունների պետերին՝ դիրքերին մատակարարվող զինամթերքի, սննդի, ինժեներական միջոցների ապահովումը լիարժեք կազմակերպելու նպատակով։

ցհնցֆ

Դիրքապահների հետ զրույցի ընթացքում,  նախարարը քննարկել է նաև ԶՈւ  բարեփոխումներին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ պայմանագրային ծառայության նոր հնարավորությունները, որոնք խթան կդառնան արհեստավարժ բանակ ձևավորելու ճանապարհին։

ֆհնֆցհն

Այնուհետև Սուրեն Պապիկյանն այցելել է զորամիավորման ենթակա ստորաբաժանումներից մեկի համար շենք-շինությունների կառուցապատման տարածք։

--00—ՅՄ