Ալեն Սիմոնյանը մեկնում է Գերմանիա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

34292899_0_24_1100_643_1920x0_80_0_0_23386c7ec1934409e463b99b2ed7239a

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 27-30-ն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիա։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում կլինեն նաև Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ՔՊ-ական պատգամավորներ Հռիփսիմե Հունանյանը և Զարուհի Բաթոյանը։

Ընդդիմության կողմից Բեռլին են մեկնելու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

--00—ՅՄ