ՀՀ-ում Վրաստանի դեսպանը և ԵՄ ներկայացուցչության ղեկավարը քննարկել  են տարածաշրջանային իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

24ecf1ee-6518-479c-b4c3-85b666d97068.jpg

2023 թվականի մարտի 22-ին Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն հանդիպել է Հայաստանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Անդրեա Վիկտորինիի հետ։

Այս տեղեկությունը տարածել է Հայաստանում Վրաստանի դեսպանությունը։

Կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և Հայաստանի, Վրաստանի ու Եվրամիության միջև եռակողմ համագործակցության ամրապնդման հնարավորությունները։
--00—ԶՀ