Էրոտիզմի տեսակ է հայ մարդու համար դարձել հայրենասիրությունը, պետք է թողնել ցնորքները. Հակոբ Մովսես

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Էրոտիզմի տեսակ է հայ մարդու համար դարձել հայրենասիրությունը, պետք է թողնել ցնորքները: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը։

Հակոբ Մովսեսի համոզմամբ, մեր 30 հազար քառ․ կմ երկիրը կարող է դառնալ մեր ամբողջ պատմական ընթացքի արդարացումը, իսկ եթե տապալվենք, ապա գլխավոր մեղքը պետք է միմիայն մեր մեջ փնտրենք։

Մովսեսի կարծիքով, բարբաջանք է, երբ ասում են, թե Արցախն այլևս չկա, ինչպե՞ս չկա, այն մեր պատմական հողն է և այնտեղ 120 հազար մարդիկ են ապրում։ Ըստ բանաստեղծի՝ մեզ հետ ամեն ինչ կարող է պատահել, բայց պետք է կարողանանք դիմադրել ու ապրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ