Կարևորվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ամերիկյան կողմի հանձնառությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

336879999_235138539013744_594906316330307810_n

Այսօր հյուրընկալել եմ ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ հույս եմ հայտնել, որ կողմերի միջև ձևավորած արդյունավետ փոխհամագործակցությունն ավելի կընդլայնվի և շարունակական բնույթ կկրի։

Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ հարկային և մաքսային ոլորտներում ՀՀ կառավարության որդեգրած ուղենիշերը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հիմնական առաքելությունը և առաջնահերթությունները, ինչպես նաև ամերիկյան գործընկերների հետ սերտ համագործակցությունն ու այդ շրջանակում առկա ծրագրերի լայն օրակարգը։

Դեսպան Քրիստինա Քվինը, ի թիվս այլ առաջնահերթությունների, հատկապես կարևորել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում ամերիկյան կողմի հանձնառությունը և հայկական կողմի հետ համագործակցությունը։

Երկուստեք բարձր ենք գնահատել ԱՄՆ դեսպանության և Պետական եկամուտների կոմիտեի արդյունավետ աշխատանքային հարաբերությունները և համատեղ ջանքերը` միտված հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը»։

--00—ՅՄ