ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Այսօր՝ մարտի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ժամը 17:00-ի սահմաններում Mitsubishi Pajero iO մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 308 կմ հատվածում՝ Մեղրիի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ընկել ձորը` հայտնվելով բետոնե պարսպի և ծառի արանքում:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որոնցից մեկը երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրու բժշկական կենտրոն: Հաղորդում է Shamshyan.com-ը։
Վթարի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը վարորդն է, ով Մեղրի քաղաքի բնակիչ, 47-ամյա Կարեն Մարտիրոսյանն է, իսկ վիրավորներն էլ նրա ընտանիքի անդամներն են:
--00—ՍՊ