Կարևոր է, որ պետությունն օգտվի այն փորձից, որը ձեռք եք բերել Արցախի համար այս ծանրագույն շրջանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը երեկ ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության անդամներին՝ Կարմեն Ասլանյանի գլխավորությամբ։

Պետնախարարը լսել է Արցախի պահեստազորի սպաներին մտահոգող խնդիրները, որոնք վերաբերում էին անվտանգությանը, երկրում արդարության վերականգնմանը, սպաների ընտանիքների բնակարանային ապահովության հարցերին, սոցիալ-մշակութային ոլորտներում պետության որդեգրած քաղաքականությանը։

--00—ՅՄ