Դատախազությունը Տարոն Մարգարյանի գույքի մի մասը չի հայտնաբերել․ ցանկ․ Hetq

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

դատախազություն

Երևանի նախկին քաղաքապետ, այժմ Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ դատարանում մեկ գործ կա։ Տարոն Մարգարյանի ունեցվածի ծագումն ուսումնասիրել է Ազգային անվտանգության ծառայությունը։ Հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չի իրականացվել։ Դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման հայցով դատարան է դիմել, որպեսզի նախկին քաղաքապետից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձվի 11 անշարժ գույք։ Այդ թվում՝ առանձնատներ։

«Հետքն» ուսումնասիրել է Ավան վարչական շրջանի միայն մեկ փողոցում գտնվող անշարժ գույքերը, դրանց ձեռք բերման հիմքերը և սեփականատերերին։ Պարզել ենք, որ իրավապահները Տարոն Մարգարյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի ընդամենը մի մասն են հայտնաբերել։ Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման հայցադիմումի մեջ բացակայում է Ավանի Խուդյակովի փողոցում Տարոն Մարգարյանի քույրերին, սանիկին և այլ փոխկապակցված անձանց պատկանող 5 անշարժ գույք։ Ավելին, իրավապահները չեն հայտնաբերել նաև Մարգարյանի սանիկի անունով գրանցված Երևան քաղաքում գտնվող 10-ից ավելի անշարժ գույքերը։

2018 թ.-ի հունիսին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «FACT TV» էջում, ապա «Յութուբի» համանուն ալիքում Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին տեսանյութ հրապարակվեց։ Լրագրողական այդ նախագծի հեղինակը հրապարակման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանն էր (այժմ՝ ԱԺ ՔՊ խմբակցութայն պատգամավոր)։ Ըստ Մկրտչյանի, լրագրողական այդ հետաքննությունը սկսվել էր ավելի վաղ, քան ինքը կդառնար վարչապետի օգնական։

«Հաղորդման նյութերը ողջ ծավալով փոխանցված են Ազգային անվտանգության ծառայությանը։ Ինչպես գիտեք, «Երևան» հիմնադրամի գործով հարուցված է քրեական գործ։ Գործն ընթացքի մեջ է, իսկ փոխանցված նյութերը կկցվեն գործին։ Հետաքննող ողջ թիմը պատրաստ է ներգրավվել քրգործում և որպես վկա կանչվել հարցաքննության»,- այս հայտարարությունը տեղադրվել էր միայն Տարոն Մարգարյանի ունեցվածքն ուսումնասիրած «FACT TV»-ի ֆեյսբուքյան էջում։

Դատախազության չհայտնաբերած գույքերը

«Հետք»-ն ուսումնասիրել է Երևանի Ավան վարչական շրջանի Մարշալ Խուդյակովի փողոցում գտնվող հասարակական տարածքների սեփականատերերին և պարզել, որ մոտ 100 մետրի վրա գտնվում են գույքեր, որոնք պատկանում են Տարոն Մարգարյանի քույրերին՝ Անի և Հայկանուշ Մարգարյաններին, սանիկին՝ Արա Ճորուխյանին, Տարոն Մարգարյանի վստահելի անձանցից՝ Սերոբ Կարապետյանին։ Գույքերի մի մասը Մարգարյանի ընտանիքի անդամներին է փոխանցել նրա մտերիմ, քաղաքապետի պաշտոնում նրա օգնական Արմեն Բունիաթյանը։ Այդ գույքերից ոչ մեկը դատախազության հայցադիմումում չկա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ