Խաղաղապահները Ստեփանակերտում մարդասիրական ակցիա են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

խաղաղապահներ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում առաջադրանքների կատարումը։ Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։ 

Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։ 

Ապահովվել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով մարդասիրական բեռի ավտոմոբիլային շարասյան ուղեկցումը:

«Ստեփանակերտում իրականացվել է սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքներին սննդի փաթեթներ տրամադրելու մարդասիրական ակցիա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 

--00—ՍՊ