Վարդան Մինասյանը առաջին մարզումն է անցկացրել վրացական «Թելավի» ակումբի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

վարդան

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը առաջին մարզումն է անցկացրել վրացական «Թելավի» ակումբի հետ։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Մինասյանի մարզչական շտաբում են ընդգրկվել նաև Արթուր Մկրտչյանն ու Արտակ Օսեյանը։

--00—ՍՊ