ՀԱՊԿ երկրները և Հայաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 15, 24News

զորավարժություն

ՀԱՊԿ անդամ երկրները, այդ թվում նաև Հայաստանը, 2019 թվականի ընթացքում պատրաստվում են անցկացնել 40 տարբեր միջոցառում, որոնցից 6-ը կլինեն համատեղ զորավարժություններ․

  • «Փոխգործակցություն–2019»,
  • «Անքակտելի եղբայրություն–2019»,
  • «Որոնում–2019»,
  • «Մարտական եղբայրություն–2019»,
  • «Ամպրոպ–2019»,
  • «Էշելոն–2019»։

Այս մասին տեղեկացնում է Razm.info մասնագիտացած կայքը, հայտնել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Միխայիլ Պոպովը։

Նա մանրամասներ է հայտնել նաև ամեն տարի անցկացվող «Միջազգային բանակային խաղերի մասին»․ ըստ այդմ՝ Հայաստանում նույնպես նախատեսված է անցկացնել մրցույթի որևէ հատված-դրվագ։