«Թումանյանը և Թիֆլիսը» խորագրով ցուցահանդես` ի հիշատակ մեծ բանաստեղծի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

թումանյան

Այսօր՝ մարտի 23-ին, Թբիլիսիի Գ. Լեոնիձեի անվան վրացական գրականության թանգարանում, Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցի կապակցությամբ բացվեց «Թումանյանը և Թիֆլիսը» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Այս մասին տեղեկացրել է aliq.ge-ն։

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Վրաստանի մշակույթի և երիտասարդության հարցերով փոխնախարար Իրակլի Դոլաբերիձեն, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը, Երևանում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի ներկայացուցիչներ, «Թիֆլիսի Թումանյանի տուն» գիտակրթական մշակութային կենտրոնի ներկայացուցիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հայագետներ, այլ հետաքրքրված անձինք։

Ցուցադրությանը ներկայացվեցին Թումանյանին առնչվող ցուցանմուշներ, որոնք բերվել էին Երևանում գտնվող Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանից։ Թանգարանի ղեկավար, թումանյանագետ Անի Եզիազարյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպմանն աջակցելու համար և ՀՀ դեսպանին, Վրաստանի մշակույթի ու երիտասարդության հարցերով փոխնախարարին, Գ. Լեոնիձեի անվան վրացական գրականության թանգարանի տնօրենին հանձնեց խորհրդանշական պարգևներ՝ Թումանյանի և Շոթա Ռուսթավելիի մեդալիոններ, իսկ թանգարանին` Թումանյանի մասին պատմող գիրք։

--00—ՍՊ