Չեխիայի և Հայաստանի միջև ռազմական համագործակցությունն իրականացվում է մի շարք հիմունքներով․ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

չեխիայի դեսպան

Չեխիայի և Հայաստանի միջև անվտանգության և ռազմական ոլորտում համագործակցությունը տեղի է ունենում երկկողմանի և, իհարկե, նաև բազմակողմ: Նման բազմակողմ համագործակցության օրինակ է հայկական բանակում ենթասպայական կորպուսի ստեղծումը։ Այդ մասին տեղեկանում ենք դեսպանատան մամուլի ծառայությունից։

Հայաստանին ՆԱՏՕ-ն այս հարցում օգնում է իր ռազմական կրթության որակի բարելավման ծրագրի շրջանակներում (#DefenceEducationalEnhancementProgramme - DEEP),- նշել է նա։

Պիրունչիկը ընդգծում է․ «Տվյալ համագործակցության առանցքային մարդկանցից մեկը սերժանտ մայոր Լուդեկ Կոլեսան է, ում ես ողջունեցի Հայաստանում Չեխիայի դեսպանատանը, որտեղ խոսեցինք ռազմական կրթության, ԱՄՆ-ում ձեռք բերված փորձի, և ճանապարհային հեծանվավազքի մասին։ Ես հպարտ եմ, թե ինչ ընդունակ, ընկալունակ և համեստ զինվորներ ունենք»։ 

--00—ՍՊ