Ռուս խաղաղապահները հերթական ակցիան են իրականացրել Արցախում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողները «Մենք միասնական ենք» բազմազգ նախագծի կամավորների հետ մարտի 21-ից 23-ը 3 համատեղ մարդասիրական ակցիա են անցկացրել՝ այցելելով Ստեփանակերտ քաղաքի 12 դպրոցներ։

Այցի ընթացքում ավելի քան 2600 պարենային փաթեթ է փոխանցվել սոցիալական ծանր վիճակում գտնվող ընտանիքներին։

Զինծառայողները և կամավորները նաև 220 հավաքածու են նվիրել արվեստի դպրոցի անձնակազմին և տարբեր հասարակական կազմակերպություններին, ինչպիսիք են Փախստականների միությունը, Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքը, Աֆղան վետերանների միությունը և Հայ-ռուսական կազակական միությունը:

--00—ԼՄ