Բագրատ Միկոյանը նշանակվել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

336900993_237183125374824_2079044130492369172_n.jpg

Բագրատ Միկոյանը նշանակվել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու։

Հիշեցնենք, որ մինչ այդ, նա զբաղեցնում էր նույն գրասենյակի համակարգողի պաշտոնը։ Վիկտոր Սողոմոնյանը, ով 2008 թվականից ղեկավարում էր պաշտոնաթող Նախագահ Քոչարյանի գրասենյակը, փետրվարին հայտարարեց հեռանալու մասին։

Բագրատ Հրաչիկի Միկոյանի կենսագրությունը.

Ծնվել է 1979թ. հունիսի 28-ին, Կիրովական քաղաքում։

1995թ. ավարտել է Կիրովականի թիվ 4 միջնակարգ դպրոցը։

2000թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը։

2000-2002թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում: Պահեստազորի սպա է։

2004թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան։

2011թ. ավարտել է Հայաստանի դիվանագիտական դպրոցը։

2004-2008թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Արարողակարգի բաժնում։

2008-2023թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգողի պաշտոնը։

Անկուսակցական է։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

--00—ԶՀ