Կիլոգրամով թմրամիջոց հայտնաբերելու գործով բերման ենթարկվածների թվում է «Լեդի Հակոբի» եղբոր որդին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

նկար

Ոստիկաններն ու քննիչները, ինչպես արդեն հայտնել ենք, Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տարածքում հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոցներ, այդ թվում՝ մշակված, կիսամշակված, մեծ քանակությամբ զենք-զինամթերք, խոշոր չափի գումար, այդ թվում՝ արտասահմանյան արժույթով։ Եվ կան կասկածներ, որ այդ գումարները գոյացել են թմրամիջոցների առք ու վաճառքից։

Shamshyan.com-ը մանրամասներ է ներկայացրել դեպքից՝ տեղեկացնելով, որ բերման ենթարկվածների մեջ է հանրությանը հայտնի «Լեդի Հակոբ» մականվամբ Հակոբ Հակոբյանի եղբոր՝ Մալաթիայում հայտնի միրգ-բանաջարեղենի շուկայի սեփականատեր Սիմոն Հակոբյանի որդին՝ Վարդան Հակոբյանը։ 

Մանրամասները՝ այստեղ։

Տեսանյութը՝ ստորև։

--00—ԼՄ