Ստամբուլի հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

2eac5063-6c76-4947-990f-590a289a7f98.jpg

Առնվազն երկու մարդ է զոհվել, ևս երկուսը՝ տուժել այսօր Ստամբուլի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով։

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից: Հրդեհը բռնկվել է Պենդիկի շրջանում գտնվող յոթհարկանի հյուրանոցում, հաղորդել է TRT հեռուստաալիքը: Միջադեպի պատճառներն առայժմ հայտնի չեն: Փրկարարական ծառայությունների աշխատողները կարողացել են այն մարել 45 րոպեում:

--00—ԶՀ