«Սուրմալու» առեւտրի կենտրոնը դեռ փակ է, ստուգումները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

enlarge.jpg

Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են ստուգման աշխատանքները, համապատասխան եզրակացությունից հետո որոշ կկայացվի վերաբացման մասին։

Այս մասին 24News-ին ասաց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը։

Զոհրաբյանը դժվարացավ ասել՝ այսօր որոշում կկայացվի՞ նշված հարցով, հավելելով, որ դա կապված է ստուգումների ավարտից և համապատասխան եզրակացությունից։ Ըստ տեսչական մարմնի՝ ստուգումներով արձանագրվել էր 51 խախտում, որից հետեւանքով առեւտրի կենտրոնի աշխատանք դադարեցվել էր։

«Սուրմալու»-ի շենքերից մեկում 2022 թվականի օգոստոսի 14–ին տեղի էր ունեցել պայթյուն, որի հետեւանքով 16 մարդ էր զոհվել, մեկը ճանաչվել էր անհետ կորած։

Սերգեյ Առաքելյան

--00—ԶՀ