Պապիկյանը մասնակցել է մարտական հերթափոխի համար շարված անձնակազմին դիրքեր ճանապարհելու արարողությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

Մարտի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասի ստորաբաժանումներից մեկի մշտական տեղակայման վայր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։

ֆհբֆգ

Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել մարտական հերթափոխի համար շարված անձնակազմին մարտական դիրքեր ճանապարհելու արարողությանը:

ֆհռբֆգբհ

Նախարար Պապիկյանն իր ելույթում անվտանգ ծառայություն է մաղթել հերթափոխի մեկնող զինծառայողներին, վստահեցնելով, որ գերատեսչությունը ջանք չի խնայելու զինվորական ծառայության, մարտական հերթապահության կրման, զինծառայողների սոցիալական պայմանները բարելավելու համար:

--00—ՅՄ