Ադրբեջանում փորձում են հերքել անհերքելին․ այդ երկրի դեսպանը Նիդերլանդների ԱԳՆ կանչվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

1107104

Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական կեղծիքն է տարածել՝ փորձելով մոլորեցնել ինչպես սեփական, այնպես էլ միջազգային հանրությանը, այս մասին գրում է «Արմենպրես»-ը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե կեղծ է հայկական լրատվամիջոցների տարածած լուրը, որ Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Լաչինի միջանցքի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ «այդ լուրը հայկական լրատվամիջոցների տարածած հերթական կեղծիքն է և չի համապատասխանում իրականությանը»։ «Դեսպանը Նիդերլանդների ԱԳՆ չի կանչվել։ Դեսպանի վերջին հանդիպումն արտաքին գործերի նախարարությունում կայացել է մարտի 15-ին՝ նրա նախաձեռնությամբ»,- ասել է Հաջիզադեն։

Ադրբեջանում հավանաբար մոռացել են, որ կան բաց և հրապարակային պաշտոնական աղբյուրներ, որտեղ կարելի է ստուգել ցանկացած տեղեկատվություն։ Նիդերլանդների կառավարության կայքում հրապարակված է այդ երկրի արտաքին գործերի նախարար Վոբկե Հոկստրայի հարցուպատասխանը երկրի խորհրդարանում, որի ընթացքում էլ պատգամավորների հարցերից մեկին ի պատասխան Հոկստրան նշել է, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է Նիդերլանդների ԱԳՆ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ