Երեւանի փոխքաղաքապետ Սիմոնյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

գգ

Երեւանի փոխքաղաքապետ, ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանին կալանավորելու վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան։ Այս մասին 24News-ին ասաց Սիմոնյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։

Խաչատրյանն ասաց, որ բողոքը դատարան մուտք են արել մոտ 5 օր առաջ։ Պաշտպանն ասաց, որ հաշվի առնելով գործի նշանակությունն ու ծավալները, միջնորդություն են ներկայացրել, որ կալանքի վերաբերյալ որոշման քննությունն իրականացվի բանավոր ընթացակարգով։

Սիմոնյանը մեղադրյալ է քովիդի տարածման շրջանում չարաշահումներ անելու վարույթով։ Նա ձերբակալվել, ապա կալանավորվել էր։ Այս նույն վարույթով մեղադրյալներ են նաև «Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրենը և այլ անձինք։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Գեւորգ Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի (այն ժամանակ Արսեն Թորոսյանի) տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ