Տոյվո Կլաարը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

untitled_4.thumb_

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը շնորհավորել է ԵՄ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար, Բելգայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանին։

«Շնորհակալ եմ դեսպան Աննա Աղաջանյանին՝ Հայաստան-ԵՄ CEPA-ի երկրորդ տարեդարձը հյուրընկալելու համար։ ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի հետ գործընկերությանը և խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կառուցմանը։

Մենք աջակցում ենք Հայաստանին և Ադրբեջանին՝ կայուն, երկարատև ու համապարփակ խաղաղության հասնելու ճանապարհին»,-գրել է նա։ 

--00—ՅՄ