Իրանցի զինվորականն այցելել է Հայաստանի և Ադրբեջանի հետ իրանական սահման

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

07aabae2-3e76-49ff-8ef1-094a17ba6824.jpg

Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրն այցելել է Հայաստանի և Ադրբեջանի հետ իրանական սահման՝ երկրի հյուսիս-արևմուտք:

Այս մասին հաղորդում է Tasnim գործակալւթյունը՝ նշելով, որ այցի ընթացքում Փաքփուրը զրուցել է սահմանամերձ շրջանների զինծառայողների հետ ու  գնահատել նրանց մարտական պատրաստվածությունը, ինչպես նաև զգոնությունն ու մարտական ոգին։

Նա զինվորներին հայտնել է պատրաստության հնարավորինս բարձր մակարդակ պահպանելու անհրաժեշտության մասին: 

Ավելի վաղ Փաքփուրն այցելել էր Իրանի հյուսիսարևելյան սահման:

--00—ԶՀ