ՍԴ-ն վավերացրեց Հռոմի կանոնադրությունը․ Ադրբեջանին պատասխանատվության կանչելու մեխանիզմ է ստեղծվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

սդ

Մարտի 24-ին Սահմանադրական դատարանը հրապարակել է 1998-ի հուլիսի 17-ին ստորագրված՝ «Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» որոշումը, համաձայն որի՝ որոշվել է, որ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։

Հիշեցնենք, որ 2022-ի վերջին կառավարությունն այս հարցով Սահմանադրական դատարան էր դիմել։ Կանոնադրության ճանաչման հարցին անդրադարձը պայմանավորված է այն հանգամանքով, որ հնարավորություն է ստեղծվում Ադրբեջանին պատասխանատվության կանչել պատերազմական հանցագործությունների դեպքերով։

Հռոմի կանոնադրությունը ստորագրվել էր 1998 թվականին, սակայն ՀՀ-ն առ այսօր չէր վավերացրել այն, քանի որ Սահմանադրական դատարանը 2004-ին համաձայնագրի պարտավորությունները հակասող էր ճանաչել այդ պահին գործող Սահմանադրության մի քանի դրույթների մասով։

--00—ԼՄ