Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Վրաստանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

erkrasharj

Վրաստանի սահմանից 159 կմ հեռավորության վրա, Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել, գրում է Aliq.ge-ն։

Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի նախնական տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4,5 մագնիտուդ։

Երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև Վրաստանում։ Երկրաշարժը տեղի է ունեցել Թբիլիսիի ժամանակով 12:09-ին։

--00—ՅՄ