Ջերմուկում վերականգնվում է անցած տարվա սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ վնասված ճոպանուղին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

Screenshot 2023-03-24 170908

Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել, որ Ջերմուկում վերականգնվում է անցած տարվա սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ վնասված ճոպանուղին։

«Ջերմուկի ճոպանուղին, որը զբոսաշրջիկների կողմից ամենաայցելվող վայրերից է, գտնվում է վերանորոգման փուլում։ Աշխատանքները կատարվում են հնարավորինս արագացված՝ զբոսաշրջային ակտիվ սեզոնին ընդառաջ։ Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով տուժած  ենթակառուցվածքների թվում էր նաև  ճոպանուղին, որի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր»,-գրել է նա։

--00—ՅՄ