Երևանը պատմական քաղաք է. թուրք ֆոտոթղթակիցը Հայաստանում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

photo_2023-03-24_18-09-39

Թուրքական սպորտային թերթերից մեկի՝ «Fanatik»-ի ֆոտոթղթակից Սերքան Հաջըօղլուն օրերս եկել է Երևան, շրջել քաղաքում, եղել Հանրապետական մարզադաշտում և փոխանցել իր տպավորությունները, գրում է Ermenihaber.am-ը։

«Երևանն իր փողոցներով, հրապարակներով, արձաններով, եկեղեցիներով պատմական քաղաք է։ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի մայրաքաղաք Երևանում 1 միլիոնից ավելի մարդ է ապրում։ Քաղաքն այդքան էլ շատ աշխույժ չէ։

Անկեղծ ասած, որևէ բան չտեսա այն խաղի հետ կապված, որը խաղալու են վաղն Այ-Յըլդըզների (թարգմ․՝ «Լուսին-Աստղեր», այդպես են կոչում Թուրքիայի հավաքականին) հետ։ Այսինքն, քաղաքում այդքան էլ ֆուտբոլային խաղի տրամադրություն չկա։

Հուսով եմ, մեր ազգային հավաքականը մեծ ոգևորությամբ կպայքարի Հայաստանի դեմ և գեղեցիկ հաղթանակ կտանի»,-նշել է Հաջըօղլուն։

--00—ՅՄ