Մ․ Գրիգորյանը և Ղազախստանի դեսպանը քննարկել են 2 երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

15501_am_1.jpg

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարային ուղղությունները, այդ թվում առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարներին, ինչպես նաև առաջիկայում կայանալիք Հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նստի անցկացմանը:

--00—ԶՀ