Սերժ Սարգսյանն անդրադարձել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

սերժ սարգսյան

«Այսօր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնակայանում ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Շտեֆան Մալերիուսին»: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդում է ՀՀԿ փոխխոսնակ Արմեն Աշոտյանը։

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել հիմնադրամի աջակցությունը Հանրապետական կուսակցության արդիականացման ծրագրերին եւ միջազգային գործունեությանը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ուղենշվել են զարգացման նոր ծրագրեր:

Նախագահը նշել է, որ Հանրապետականը մշտապես հանդես է գալիս Հայաստանի քաղաքական կյանքում լավագույն միջազգային փորձի մեթոդաբանության, տեխնոլոգիաների եւ կապերի ներդրման ջատագովը:

Հյուրի խնդրանքով ՀՀԿ ղեկավարը անդրադարձել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին և դրանց վերաբերյալ տվել իր գնահատականները:

--00—ՍՊ