Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում Պուտինի ձերբակալության սպառնալիքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հռոմի ստատուտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կայացրած որոշումը և Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը։

Հարցին՝ արդյո՞ք Հայաստանը հստակեցրել է իր դիրքորոշումը Միջազգային քրեական դատարանի խնդրանքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր ձերբակալության հարցով, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների այս հարցին՝ «Подъём» տելեգրամի ալիքին ի պատասխան ասել է, որ դեռ այդ հարցը չի քննարկվել։

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է որոշում, որով Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը Սահմանադրությանը չհակասող է ճանաչել։

 

--00—ՍՊ