ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Մարտի 24-ին, ժամը 18:34-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արշալույս գյուղի ջրանցքում հայտնաբերվել է դի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել դին:
--00—ՅՄ