Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

հհ պն

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդում է․

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն  է տարածել: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 24-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու մի քանի ուղղություններում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

--00—ՍՊ