Ճակատագրական թռիչքը տեւել է 13 րոպե. հայտնի են դեկտեմբերի 1-ի ավիաաղետի որոշ մանրամասներ․ Hetq

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

աղետ
«Հետքը» գրում է․ Նախորդ տարվա դեկտեմբերի 1-ին Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի մոտ տեղի ունեցած ավիացիոն աղետի մասնագիտական քննությանը ներգրավված ԱՊՀ Միջպետական ավիացիոն կոմիտեն հրապարակել է միջանկյալ զեկույց, որում մի շարք հետաքրքիր մանրամասներ են ի հայտ եկել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Երեւան-Աստրախան ուղղությամբ թռչող «Beechcraft 95-B55 Baron» տիպի ինքնաթիռը, որը գրանցված էր Սլովակիայում (գրանցումը՝ OM-KVV), «Զվարթնոց» օդանավակայանից մեկնելուց շատ չանցած ընկել է Կոտայքի Ջրաբեր գյուղի մոտ, այրվել ու ավերվել, 2 օդաչուները՝ ՌԴ քաղաքացիներ Ալեքսեյ Պրոցենկոն (1979 թ.) ու Վիտալի Ռոգատկինը (1983 թ.), զոհվել են, հայտնաբերվել են նրանց մոխրացած դիերը:

ավիաաղետ

Դեպքի առթիվ դեկտեմբերի 1-ին ՔՕ 341-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացվում են քննչական եւ վարույթային գործողություններ՝ աղետի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քննչական կոմիտեում ստեղծվել է քննչական խումբ:

Նախաքննության շրջանակներում նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատագենետիկական:

Բացի քրեական վարույթից՝ սկսվել է նաեւ աղետի մասնագիտական քննություն: Այդ նպատակով դեկտեմբերի 5-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է հանձնաժողով, որը գլխավորում է ՏԿԵ նախարարը: ՀՀ օրենսդրությունը նշում է, որ այս հանձնաժողովը մասնագիտական քննությունը կազմակերպում ու վարում է համապատասխան շահագրգիռ օտարերկրյա պետությունների եւ, անհրաժեշտության դեպքում, Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) մասնակցությամբ՝ միջկառավարական համաձայնագրին համապատասխան: Սրա հիման վրա էլ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ին:

Ինչպես տեղեկանում ենք միջանկյալ զեկույցից, դեկտեմբերի 2-ին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը դիմել է ՄԱԿ-ին, ինչի հիման վրա վերջինս նշանակել է մասնագիտական հանձնաժողով, որն էլ հետաքննում է պատահարը: Ավիաաղետի մասին ՄԱԿ-ը ծանուցումներ է ուղարկել ԱՄՆ-ի (օդանավը նախագծած ու արտադրած երկրի), Սլովակիայի (օդանավի գրանցման երկրի), Գերմանիայի ու Չեխիայի (օժանդակ ինֆորմացիա ձեռք բերելու նպատակով) ավիացիոն իշխանություններին: ԱՄՆ-ն ու Սլովակիան լիազոր ներկայացուցիչներ են նշանակել՝ հետաքննությանը մասնակցելու համար: Այն սկսվել է դեկտեմբերի 2-ին: Դրան աջակցում են ՀՀ վարչապետի նշանակած հանձնաժողովը, ՀՀ քաղավիացիայի կոմիտեն, ՀՀ քննչական կոմիտեն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 

--00—ՍՊ