Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմամբ պայմանավորված՝ Մետրոպոլիտենի աշխատանքը վաղը կերկարացվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

մետրո

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը վաղը կերկարացվի մեկ ժամով։ Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։

«Հարգելի ֆուտբոլասերներ, երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր․

Հաշվի առնելով, որ Հայաստան-Թուրքիա խաղը նախանշված է մարտի 25-ին ժամը 21:00-ին, այսինքն՝ կավարտվի մոտ 22:50-ին, քաղաքապետարանում որոշում է կայացվել, որ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը վաղը կերկարացվի մեկ ժամով և գնացքները կերթևեկեն մինչև կեսգիշեր»,-նշվում է հաղորդագրության մեջ։

--00—ՍՊ