Հաղթանակը մեծ տոն է լինելու ողջ Հայաստանի համար․ Տիկնիզյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

tiknazyan

 

Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը կիսվել է ազգային հավաքականում իր առաջիկա նորամուտի սպասելիքներով, որը կարող է տեղի ունենալ 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Թուրքիայի հետ խաղում։

Գրում է Armsport-ը։

Ֆուտբոլիստն ասել է, որ Թուրքիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը տոն կլինի ողջ Հայաստանի համար։

«Պատրա՞ստ եմ նորամուտը նշել Հայաստանի հավաքականի կազմում Թուրքիայի դեմ խաղում։ Ես այլ ելք չունեմ, ես հասկանում եմ պատասխանատվության աստիճանը։ Հաղթանակը մեծ տոն է լինելու ողջ Հայաստանի համար, ուստի կա միայն մեկ տարբերակ՝ «այո»։

Եթե նորամուտս նշեմ, ապա, իհարկե, ուրախ ու երջանիկ կլինեմ, իսկ եթե մենք նաև հաղթենք, ապա կրկնակի երջանիկ կլինեմ։ Չեմ կարծում, որ ավելի լավ նորամուտի խաղ կարող է լինել: Աստված տա, որ բախտը ժպտա մեզ»,- Տիկնիզյանի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։

--00—ՍՊ