Նախորդ շաբաթ օդում փոշու պարունակությունը Երևանի կենտրոնում գերազանցել է թույլատրելի նորմը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

նկար

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում՝ մարտի 16-22-ը  և Հայաստանի խոշոր քաղաքներում՝ մարտի 12-17-ը  մթնոլորտային օդի որակի ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց․

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան  Արարատում՝ մարտի 13-15-ը և 17-ին, Գյումրիում՝ մարտի 12-16-ը, Հրազդանում և Վանաձորում՝ մարտի 12-ին։

Փոշու պարունակությունը Երևանի մթնոլորտային օդում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ մարտի 19-ին, 21-ին, Նոր Նորքում՝ մարտի 16-ին, 17-ին, 22-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում՝ մարտի 17-ին, 19-ին, Նոր Նորքում՝ մարտի 16-19-ը, Արաբկիրում՝ մարտի 19-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

--00—ԼՄ