Ունենք և՛ կամք, և՛ հնարավորություն Հին Նորքը զբոսաշրջային կենտրոնի վերածելու. Տիգրան Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

նկար

Հին Նորքը մեր քաղաքի պահպանված եզակի հին թաղամասերից է, որը դեռ պետք է բացահայտեն երևանցիներն ու Երևանի հյուրերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Թաղամասի բազմաթիվ շինություններ պատմամշակութային արժեք են ներկայացնում և պահպանվում են պետության կողմից: Հին Նորքը նաև ավանդական գինեգործության թաղամաս է. այստեղ պահպանվել են նաև այն հին մառանները, որոնք ժամանակին լի են եղել Նորքի այգիների բերքից ստացած գինով:

նկար

Նախկինում մասնագետների կողմից առաջարկվել են թաղամասի պատմական տեսքն ու կոլորիտը վերականգնելու նախագծեր, սակայն գործը տեղից չի շարժվել:

Այսօր մենք ունենք և կամքը, և հնարավորությունը աջակցելու Երևանի այս գողտրիկ անկյունը զբոսաշրջային և պատմական կենտրոն վերածելուն, ինչը նոր շունչ կտա թաղամասին և նոր հնարավորություններ այստեղի բնակիչներին»,- գրել է Ավինյանը:

նկար

--00—ԼՄ