Փաշինյանը հանձնարարություն է ստացել, որ ՌԴ-ի դեմ ամեն ինչ անի, ո՞ւր է 5-րդ շարասյունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Փաշինյանը հանձնարարություն է ստացել, որ ՌԴ-ի դեմ ամեն ինչ անի, ո՞ւր է 5-րդ շարասյունը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը։

Հոխիկյանի համոզմամբ, գործող իշխանությունը շարունակում է իր հակահայկական, դավաճանական գործունեությունը։ Նա Փաշինյանին համեմատեց Օսմանյան կայսրության ժամանակ գործող Համիդիե ջոկատների անդամների հետ, որոնք բռնի ուժով մահմեդականացված քրիստոնյաներ էին և դաստիարակված էին հայերի նկատմամբ ատելությամբ։

Ըստ նրա` Հայաստանի վարչապետը նույնպես այդ ոգով է դաստիարակված ու ատում է Հայաստանն ու հայ ժողովրդին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ