Տաշիրում 28-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ցանկապատին. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Capture

Երեկ՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:Ժամը 05:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Հայկ Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 64 հասցեի դիմացի ցանկապատին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդ Հայկ Մ.-ն մարմնական վնասվաքծներով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկ Հայկ Ղուկասյանը, կրտսեր պարեկներ Արայիկ Սիմոնյանն ու Սարգիս Մարգարյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ