Ադրբեջանցիները զբաղեցրած բարձունքում ինժեներական աշխատանքներ են իրականացնում, թքած ունեն կոչերի վրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

fef9351e4023221346d9d716b009a127_1677912778

Ադրբեջանցիները զբաղեցրած բարձունքում ինժեներական աշխատանքներ են իրականացնում, ինչն ակնհայտորեն նշանակում է, որ հորդոր/կոչերի վրա թքած ունեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ինչպես և սպասելի էր, այս գործողությունից առաջ Ադրբեջանը նախ քաղաքական-տեղեկատվական նախապատրաստում արեց` իր առաջխաղացումը փորձելով ընկալելի դարձնել միջազգային խաղացողների համար:

Վերջին մեկ ամսվա իրադարձությունները ցույց էին տալիս, որ Ադրբեջանը հերթական ագրեսիան է նախաձեռնելու, սակայն դրանք ժամանակին չվերլուծվեցին, խոցելի ուղղությունները չֆիքսվեցին, ըստ այդմ` անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ չարվեցին:

Ադրբեջանն Արցախի շուրջ օղակը սեղմելու օպերացիայի շրջանակներում, շարունակում է վերահսկողությունն Արցախի կրիտիկական օբյեկտների և ենթակառուցվածքների նկատմամբ` աստիճանաբար փակելով սնուցման ուղիները»:

--00—ՅՄ