Քանի՞ զոհ է անհրաժեշտ, 100 տարի առաջ 1,5 միլիոն հայերը քի՞չ էին. Սերգեև 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

nkr

Լեռնային Ղարաբարում ռուս հայրենակիցների խորհրդի քարտուղար Անդրեյ Սերգեևը հայտարարություն է տարածել․

«Պուտինի, Փաշինյանի և Ալիևի կողմից 09.11. 2020թ. ստորագրված հրադադարի եռակողմ հայտարարության հերթական կոպտագույն խախտումը մեզ համոզում է, որ Ադրբեջանը նպատակ ունի հերթական էթնիկ զտումն իրականացնել`Ղարաբաղի հայերի նկատմամբ։

Այս ամենը տեղի է ունենում համաշխարհային հանրության աչքի առաջ, որն, ըստ էության, անօգնական է Ալիևի ռեժիմի ապօրինությունների առաջ։

ԼՂՀ բնակչությունն  արդեն ավելի քան 100 օր է,  ինչ ամենալուրջ  ձեւով իր վրա զգում է ստեղծված  ծայրահեղ իրավիճակը այն պատճառով՝ որ լիարժեք չի կատարվում ոչ միայն եռակողմ համաձայնագիրը, այլեւ միջազգային դատարանի որոշումը:

Ստացվում է, որ ոչ միջազգային կառույցները, ոչ էլ պայմանագրերը, ինչպես նաեւ համաշխարհային տերություններից որևէ մեկը, ի վիճակի չեն լուծելու այն կրիտիկական իրավիճակը, որում հայտնվել է ԼՂՀ-ի 120 հազար բնակիչը, որից 30 հազարը երեխաներ են։

Արդյո՞ք համաշխարհային հանրությունը և ռուսական խաղաղապահ զորախումբը կանցնեն կոնկրետ գործողությունների միայն այն ժամանակ, երբ կսկսեն ոչնչացնել ԼՂՀ խաղաղ բնակիչներին։ Քանի՞ զոհ է անհրաժեշտ. 100 տարի առաջ 1,5 միլիոն հայերը քիչ էին…»։

--00—ՍՊ