Քաղաքացիների փոխարեն կատարվում է քվեարկություն, հենց քվեախցիկում. Սիսիանի ընտրախախտումները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

ընտրություն

Սիսիան համայնքի 34/07 ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովի ղեկավարի հստակ ուղղորդմամբ տեղի է ունենում ընտրախախտում, որի մասին դիտորդների կողմից կա հստակ արձանագրված փաստ՝ կազմվել է արձանագրություն։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը:

Դանիելյանի հաղորդմամբ՝ քաղաքացիների փոխարեն կատարվում է քվեարկություն, հենց քվեախցիկում․ «Սիսիան համայնքի 34/07 ընտրատեղամասի դիմաց քաղաքացիներին ուղղորդում են ընտրել համար 6՝ ՔՊ թեկնածուին»։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրված է 3 կուսակցություն՝ Հայաստանի Հանրապետական, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները։

 

--00—ՍՊ