Ադրբեջանական երեկվա առաջխաղացումն այսօր իր դրսևորումը ստացավ Մարտունու շրջանի մի քանի հատվածներում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

տիգրան

Ադրբեջանական երեկվա առաջխաղացումն ու հրահրած ագրեսիան այսօր արդեն իր դրսևորումն է ստացել Արցախի Մարտունու շրջանի մի քանի հատվածներում, ադրբեջանական դիրքերից արձակված կրակահերթերով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան։ 

«Ինչպես վերջին շրջանում, այնպես էլ այսօր, թիրախում դաշտերում, այգիներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչներն են:

Արցախի իշխանությունը պետք է գիտակցի, որ պետք է օպերատիվ լուծումներ փնտրի, այլապես ադրբեջանական ագրեսիան գնալով առավել վտանգավոր բնույթ է ստանում:

Չէի ուզենա ասել, որ դա բացառապես Արցախի իշխանության անգործությամբ ու իներտությամբ է պայմանավորված, սակայն միայն ՀՀ իշխանության «ջայլամային քաղաքականությունը» չի արդարացնում Արցախի նախագահին միայն իրավիճակային կարգավորումների մասին մտածել:

Խնդիրը պահանջում է լուրջ, համակարգային աշխատանք, որի ուղղությամբ լուրջ ջանքեր նկատելի չեն»,- նշել է նա:

--00—ՍՊ