Ինչպե՞ս կարելի էր քայլեր չձեռնարկել այս վտանգավոր սցենարը կանխելու համար․ ադրբեջանագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

տաթևհայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ հայրապետյանը գրում է․

«Փաստացի, ստացվում է, որ Ադրբեջանն այսօր գնացել է գործողության և վերահսկողություն սահմանել այլընտրանքային ճանապարհի նկատմամբ։ Հիշեցնեմ, որ նոյեմբերի 9֊ի հայտարության համաձայն, պետք է կառուցվեր Շուշին շրջանցող ճանապարհ, մեր կողմն ուշացումով սկսում է դա անել, ադրբեջանցիներն էլ հասկանում են, որ եթե կառուցվի, իրենց բլոկադան կդառնա անիմաստ ու գնում են գործողության։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախն ունի տարածքային կորուստներ, դիմել էլ ՌԴ խաղաղապահներին։

Բայց անհասկանալի է, ուղղակի անտրամանաբանական ինչպե՞ս կարելի էր քայլեր չձեռնարկել այս վտանգավոր սցենարը կանխելու համար, այն դեպքում, երբ Ադրբեջանի ՊՆ֊ն առավոտից երեկո ասում էր, որ նման քայլի է գնալու։

Լավ որքա՞ն կարելի է ոչինչ չանել, հետո ավելի վատ վիճակում հայտնվել, որքա՞ն կարելի է մսխել մեզ տրված ժամանակ, որքա՞ն կարելի է հույսները դնել այլոց վրա այն դեպքում, երբ այլոք փաստացի ոչինչ չեն անում կամ նվազագույնն են անում, միթե՞ դաս չեղավ Փառուխի ու Քարագլխի դեպքերը, Լաչինի նկատմամբ ագրեսիան, էլ ի՞նչ է պետք մեզ խելք հավաքելու ու գործ անելու համար, թե ուղղակի իներցիայով պետք է տեսնենք ով ինչ է անում մեր գլխին, հետո բողոքենք ու դիմենք ուրիշներին, որոնք ոչինչ չեն փոխելու կատարված փաստի առթիվ։

Իսկ մեր մեջի մեղավորները երբեք չեն պատժվի իրենց հանցավոր անգործության ու անհեռատեսության համար»։ 

--00—ՍՊ