Կյանքից հեռացել է հայտնի ամերիկահայ գրող Երվանդ Ազատյանը 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

երվանդ

ԱՄՆ-ում, կարճատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է հայտնի ամերիկահայ գրող, հրապարակախոս և հասարակական գործիչ 88-ամյա Երվանդ  Ազատյանը։ Նա միայն վերջերս էր Բուենոս Այրեսում մասնակցել Թեքեյան կենտրոնի նոր մասնաշենքի բացմանը, ապա առողջության վատթարացման պատճառով գտնվում էր Մայամիի հիվանդանոցում․ հաղորդում է համաեվրոպական «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը:

--00—ՍՊ