Խաղաղապահները շարունակում են մարդասիրական ակցիա անցկացնել Ստեփանակերտում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

խաղաղապահներ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում առաջադրանքների կատարումը։ Ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։ 

Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։ 

Ապահովվել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով մարդասիրական բեռի ավտոմոբիլային շարասյան ուղեկցումը:

«Ստեփանակերտում իրականացվել է սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքներին սննդի փաթեթներ տրամադրելու մարդասիրական ակցիա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

--00—ՍՊ