Նորավանում ու Հացավանում հաղթել է ՀՀԿ-ն․ Իշխանասարում հաղթում է ՔՊ-ն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

ընտրություններ

Սիսիան համայնքի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հաղթել է Նորավան բնակավայրում։

34/27 տեղամասում 311 ընտրողից մասնակցել է 192-ը։

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»-ը ստացել է  101 քվե,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 76
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 15։

Իսկ Հացավանում 193 ընտրողից մասնակցել է 123 ընտրող։ 

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»՝ 85,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 37,
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ 1,

Հացավանը ՀՀԿ ընտրացուցակը գլխավորող Ջիվան Մարգարյանի հայրենի գյուղն է։ Ընդհանուր առմամբ, սակայն, այս պահին նախնական տվյալներով հաղթում է կառավարող ուժը։

Սիսիանի Իշխանասար համայնքում առավել շատ ձայներ է հավաքել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Իշխանասար համայնքի նախնական տվյալներն են`
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 78 ձայն
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»՝ 14 ձայն 
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ 11 ձայն:

Նշենք, որ նախորդ տարի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրութուններում Իշխանասարում կրկին առաջատար էր ՔՊ-ն:

--00—ՍՊ